Google-ը գնել է Bump Technologies ընկերությունը

12:46 • 17.09.13

Google ընկերությունը գնել է Bump Technologies ընկերությունը, որը մշակում է Bump բջջային հավելվածը, հայտնում է vestifinance.ru-ն՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական բլոգը։


Google-ի մամուլի ծառայությունը հաստատել է գնման փաստը, սակայն գործարքի արժեքը չի հրապարակվում։

 

Bump-ը թույլ է տալիս տվյալներ փոխանակել՝ կոնտակտներ, լուսանկարներ, հոլովակներ և այլն։ Փոխանցումն իրականացնելու համար օգտատերերը պետք է ոչ ուժեղ «հարվածեն» սմարթֆոններով։ Նման կերպ կարելի է նաև տվյալներ փոխանցել սմարթֆոնից համակարգիչ։

 

Bump հավելվածն անվճար է և հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերի համար։ Google Play-ից այն ներբեռնել են ավելի քան 10 մլն անգամ, իսկ App Store-ում այն ամենահայտնի անվճար ծրագրերի 10-յակում է։

 

Bump-ի մշակողների թիմը՝ 25 մարդ, կմիանա Google-ին։ Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում, սակայն All Things Digital-ի գնահատականով՝ գնումն արժեցել է 30-60 մլն դոլար։
 

Google-ը գնել է Bump Technologies ընկերությունը