Իրանում Facebook-ի և Twitter-ի հասանելիությունը վերականգնվել էր տեխնիկական խնդրի պատճառով
Facebook և Twitter սոցիալական ցանցերի հասանելիությունն իրանցի օգտատերերի համար վերականգնվել էր տեխնիկական սխալի պատճառով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի կառավարությանը:
Համացանցի վերահսկողության իրանական պետական կոմիտեի նախագահի խոսքով՝ զտման համակարգում խնդիրը, որը բացել էր երկրում մի քանի արգելված կայքերի և սոցիալական ցանցերի հասանելիությունը, տեղի է ունեցել իրանցի ինտերնետ-պրովայդերների պատճառով:
Ներկայում կառավարությունը հետաքննություն է անցկացնում տեղի ունեցածի առթիվ և պարզում է, թե որ ընկերություններն են պատասխանատու առաջացած խնդրի համար:
Facebook-ի և Twitter-ի հասանելիության լուրը հայտնել էին The New York Times-ի և Washington Post-ի թղթակիցները Թեհրանում՝ վկայակոչելով իրանցի օգտատերերի հաղորդագրությունները:










