Իրանում իրաքցի ուխտավորների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. 16 զոհ
Իրանում ավտովթարի հետևանքով 16 իրաքցի շիա-ուխտավոր է զոհվել, ևս 20-ը վիրավորվել է։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ «Իսնա» գործակալությանը հղումով՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր գիշեր՝ երկրի արևմուտքում գտնվող Կում քաղաքի մոտակայքում, որը շիաների համար սրբազան է համարվում։
Ըստ նախնական վարկածի՝ ուխտավորներին տեղափոխող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին, ինչն էլ ավտովթարի պատճառ է դարձել։
Անցյալ շաբաթ ուխտավորների տեղափոխող երկու ավտոբուսներ բախվել էին Կում-Թեհրան մայրուղում. զոհվել էր 44 մարդ, վիրավորվել՝ 39-ը։










