Իրանական ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թբիլիսիում

14:55 • 17.09.13

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել իրանական ուղևորատար ինքնաթիռը՝ թռիչքից անմիջապես հետո ի հայտ եկած տեխնիկական խնդիրների պատճառով, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Ինչպես հայտնել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանից, Թբիլիսի-Թեհրան ինքնաթիռը վայրէջք է կատարել տեխնիկական խնդիրների պատճառով և կթռչի մի քանի ժամից։

 

«Տեխնիկական խնդիրն առաջիկայում կշտկվի, և Թեհրանի չվերթը կիրականացվի»,-հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։