Ճապոնական մանկապարտեզը 1.8 մլն դոլար կվճարի ցունամիի ժամանակ զոհված 4 երեխաների ընտանիքներին

11:57 • 17.09.13

Ճապոնական դատարանի վճռով Իսինոմակի քաղաքի մանկապարտեզներից մեկը 170 մլն իեն` 1.8 մլն դոլարի փոխհատուցում կվճարի իր այն չորս սաների ընտանիքներին, որոնք ցունամիի զոհ էին դարձել 2011-ի մարտին, հայտնում է Yahoo News-ը:

 

Այն ժամանակ նշված մանկապարտեզի երեխաներին նստեցրել էին ավտոբուսը, որը շարժվել էր առաջ եկող ցունամիին ընդառաջ:

 

Մանկապարտեզի ղեկավարությունը պնդել էր, որ չէր կարող կանխատեսել, թե ցունամին այդքան մեծ մասշտաբներ կընդունի: Դատարանը, սակայն, մանկապարտեզին մեղավոր է ճանաչել համապատասխան տեղեկություններ հավաքելու ընդունակության բացակայության համար:

 

Այն ժամանակ 18.000 մարդ էր զոհվել Ճապոնիայում: Դա Երկրորդ աշխարհամարտից հետո ամենալուրջ աղետն էր այդ երկրում: