Կորեայում կրկին գործարկվել է Հյուսիսի և Հարավի միակ համատեղ նախագիծը
Երկար բանակցություններից հետո աշխատանքն է վերականգնել Հյուսիսի և Հարավի միակ համատեղ նախագիծը՝ Կեսոն արդյունաբերական գոտին, հայտնում է rbc.ru-ն։
Աշխատանքը դադարեցվել էր թերակղզում քաղաքական հարաբերությունների սրման պատճառով։ Հինգ ամիս անց հարավկորեացի աշխատակիցները վերադարձել են աշխատանքի։
Ընդհանուր առմամբ, 800 հարավկորեացի է մեկնել Հյուսիսային Կորայի տարածք՝ արդյունաբերական գոտու աշխատանքների վերականգնման շրջանակում։
Կեսոնում տեղակայված է 123 հարավկորեական գործարան, որտեղ աշխատում է ավելի քան 50 հազ. հյուսիսկորեացի։ Դա երկու Կորեաների վերջին գործող համատեղ նախագիծն է։










