«Ինգրիդ» և «Մանուել» փոթորիկների հետևանքով Մեքսիկայում 40 մարդ է զոհվել
Մեքսիկային պատուհասած «Ինգրիդ» և «Մանուել» փոթորիկների հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, հայտնում է AP-ն: Ըստ RT-ի՝ երկու տասնյակը զոհ է գնացել Ակապուլկո հանգստավայրում:
Փոթորիկների հետևանքով երկրի հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան հատվածներում անձրևներ ու հեղեղումներ են:
Եվս 23,000 մարդ լքել է իր տունը, 9,000-ն ապաստանել ժամանակավոր կացարաններում, ավերվել կամ վնասվել է 20 մայրուղի և 12 կամուրջ:
Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ նման աղետալի վիճակ չէր եղել 1958-ից ի վեր, երբ երկիրը տարբեր ափերից գրոհել էր միանգամից երկու փոթորիկ:










