Microsoft-ը ետ կգնի 40 մլրդ դոլարի իր իսկ բաժնետոմսերը
Microsoft ընկերությունը հայտարարել է իր բաժնետոմսերը գնելու ծրագրի մասին: Բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կկազմի 40 միլիարդ դոլար, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Marketwatch-ին:
Ետ գնելու մասին լուրերի արդյունքում NASDAQ բորսայում Microsoft-ի բաժնետոմսերը 0.5% աճ են գրանցել: Որոշակի պահի աճը կազմել է 2%:
Հայտարարությունը հրապարակվել էր ընկերության ղեկավարության և ֆինանսական վերլուծաբանների ամենամյա հանդիպումից մի քանի օր առաջ:










