Ամերիկացիները ցածր են գնահատում Սիրիայի հանդեպ Օբամայի քաղաքականությունը
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ Սիրիայի քիմիական զենքը վերացնելու վերաբերյալ, տեղեկացնում է Интерфакс-ը։
Սակայն նրանք կասկածում են, որ Դամասկոսը կիրականացնի իր պարտականությունները։
Հարցումն իրականացրել է The Washington Post-ը ABC հեռուստաընկերության հետ համատեղ։
Համաձայն այդ հետազոտության՝ ԱՄՆ քաղաքացիներն ընդհանուր առմամբ ցածր են գնահատում Բարաք Օբամայի գործողությունները Սիրիայի հանդեպ։
Միայն հարցվածների 36%-ն է ողջունում Օբամայի մոտեցումը Սիրիայի հարցում։ Հարցվածների 53%-ը դեմ է նրա կուրսին։
Համաձայն հարցման՝ ամերիկացիների 45%-ը ենթադրում է, որ ԱՄՆ-ի կենսական շահերը ոչ անմիջականորեն, բայց կապ ունեն Սիրիայի հակամարտության հետ, 48%-ը հակառակ կարծիքն ունի։
Հարցվածների 61%-ը դեմ է Սիրիային ռազմական հարված կիրառելուն և աջակցում է հարցի դիվանագիտական լուծմանը։
Հարցվածների 44%-ը դրական պատասխան է տվել՝ կաջակցեն արդյոք Կոնգրեսի բանաձևին, որը կհաստատի Սիրիայի դեմ ուժի կիրառումը, եթե ժնևյան գործարքն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև արդյունք չտա։
Հարցվածների 48%-ը նույն հարցին բացասական պատասխան է տվել։










