Ռուսաստանում կարող են արգելել Facebook-ը
Ռուսաստանի մեդիավերահսկման մարմինը սպառնացել է այդ երկրում արգելափակել Facebook սոցիալական կայքը, եթե հետաքննությամբ պարզվի, որ այնտեղ թմրանյութի օգտագործման գովազդ է տեղադրվել, հայտնում է RT-ն:
Նման նախազգուշացում է արել ՌԴ-ի Հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ԶԼՄ-ների վերահսկման դաշնային ծառայությունը, որի ղեկավար Անդրեյ Կաշևարովի հայտարարությունն էլ տարածել է լրատվամիջոցը:
FB-ում ներկայացվել են AM-HI-CO, Dream, Spice (Gold, Diamond), Zoom, Ex-ses, Yucatan Fire և այլ անվանումներով խառնուրդներ, որոնք պարունակում են Salvia divinorum, Hawaiian Wood Rose և Blue Lotus անվանումներով արգելված միջոցներ: Վերջիններս իրենց ազդեցությամբ մոտ են մարիխուանային:
Կառույցը նշել է, որ ակնկալում է Facebook-ի ղեկավարության համագործակցությունը: Նշվել է նաև, որ ընկերությունը պատասխանատու է միայն այն դեպքում, եթե նախապես իմացել է գովազդի բովանդակության մասին:










