Ստեփանավանում 50-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել

12:26 • 17.09.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 10.42-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Ստեփանավանի կամրջից:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով կանխվել է Է. Ա. (ծնվ. 1963թ.) ինքնասպանության փորձը: