Թաիլանդում հատուկ դատարաններ կգործեն զբոսաշրջիկների համար
Թաիլանդի Փհուքեթ կուրորտային կղզում սեպտեմբերի 24-ից իր աշխատանքը կսկսի զբոսաշրջային դատարանը, հայտնում է Interfax-ը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ների տվյալները:
Այս դատարանը զբաղվելու է զբոսաշրջիկների հետ կապված գործերով, առաջին նման դատարանը բացվել է սեպտեմբերի 5-ին, ևս 5-ը կբացվեն մինչև տարեվերջ:
Այս հատուկ դատարանները զբոսաշրջիկներին նաև խորհրդատվություն կտրամադրեն:
Թաիլանդի իշխանությունները հայտարարել են, որ նման դատարանների ստեղծումը նպատակ ունի անվտանգ միջավայր ստեղծել զբոսաշրջիկների համար:










