101 տարեկանում մահացել է Toyota-ին հռչակ ապահոված Էյձի Տոյոդան
Կյանքի 101-րդ տարում մահացել է Էյձի Տոյոդան, որն իր կյանքի 76 տարիները նվիրել էր ճապոնական հայտնի ավտոարտադրող Toyota-ին, ավելի ճիշտ` հենց ինքն էր հռչակ ապահովել այդ ապրանքանիշի մեքենաներին, հայտնում է НТВ-ն:
Տոյոդան մահացել է սրտի անբավարարությունից:
Նա ընկերության հիմնադիր Սակիտի Տոյոդայի զարմիկն էր, ընկերություն էր եկել 1937-ին: Այն ժամանակ Toyota-ն դեռ գործվածքներ արտադրող սարքեր էր թողարկում:
1967–1982 թթ. Էյձին եղել է ընկերության նախագահը: Նա է ստեղծել ամբողջովին ճապոնական արտադրության առաջին մարդատար մեքենան` Crown-ը: 1992-ից նա ընկերության պատվավոր նախագահն էր:










