Ֆրանսիան կստեղծի «ապագայի գնացք»
Ֆրանսիական Alstom խոշոր մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է 5 տարում ստեղծել «ապագայի գնացք», որը 25%-ով ավելի շատ ուղևոր կտեղափոխի, քան արագընթաց գնացքները, ինչպես նաև համեմատաբար քիչ էլեկտրաէներգիա կծախսի։
Ինչպես հայտնում է Euromag-ը, «ապագայի գնացքի» ստեղծման պատվիրատուն Ֆրանսիայի կառավարությունն է։ Ներկայում երկիրն օգտագործում է գերարագ TGV գնացքները։
Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն կլինի ավելի թեթև ու աէրոդինամիկ։ Բացի այդ, այն հնարավորություն կտա նվազեցնել ճանապարհային օպերատորի ծախսերը։
Դատելով առաջին էսքիզներից՝ «ապագայի գնացքի» բարձրությունը ստանդարտ գնացքներից ավելի ցածր կլինի։ Արդյունքում 2-րդ հարկի առկայությունն առաջին հայացքից անտեսանելի կլինի։










