Իրավապաշտպաններն անհանգստացած են թուրքական ԶԼՄ-ների վիճակով

12:00 • 17.09.13

Լրագրողների պաշտպանության կոմիտեն բաց նամակ է հղել Թուրքիայի վարչապետին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել երկրում ազատ մամուլի վիճակի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նամակում ասվում է, որ երկրի իշխանությունները շարունակում են այն լրագրողների ձերբակալությունները և սպառնալիքները, ովքեր քննադատում են կառավարությանը:

 

Շատ լրագրողներ հետապնդումների են ենթարկվել Ստամբուլի Գեզի այգու հակակառավարական ցույցերը լուսաբանելու համար: Իրավապաշտպաններն օրինակ են բերում BBC-ի թղթակից Սելին Գիրիթին, ում Անկարայի քաղաքապետը «դավաճան» է անվանել: Լրագրողի խոսքով՝ նա իր հասցեին սպառնալիքներ է ստանում: