Google-ը գիտի Android-ի հիման վրա գործող սարքերի օգտատերերի WiFi գաղտնաբառերը. հետազոտություն

17:33 • 17.09.13

Google-ն Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող սարքերի օգտատերերի WiFi գաղտնաբառերին մուտք ունի՝ համաձայն նոր հետազոտության, գրում է huffingtonpost.com-ը:

 

Եթե Android-ի հիման վրա գործող սարքը մեկ անգամ մտել է որոշակի WiFi ցանց, Google-ը հավանաբար գիտի WiFi գաղտնաբառը: Հաշվի առնելով, թե քանի Android-սարք կա, շատ հավանական է, որ Google-ը մուտք ունի ողջ աշխարհի WiFi գաղտնաբառերի մեծ մասին:

 

Գաղտնիության պաշտպանները պնդում են, որ Google-ի Android բջջային օպերացիոն համակարգը գործիքներ ունի, որոնք բոլորի WiFi գաղտնաբառերը պահում են Google-ի սերվերներում: Սարքերը կարող են գտնել հին գաղտնաբառերը և մուտքի այլ տվյալներ այն պահից, երբ օգտատերերը հավաքում են իրենց Gmail-ի հասցեն և գաղտնաբառը:

 

Այս գործառույթը, այնուամենայնիվ, հնարավոր է անջատել, ինչից հետո տվյալները ջնջվում են:

Google-ը գիտի Android-ի հիման վրա գործող սարքերի օգտատերերի WiFi գաղտնաբառերը. հետազոտություն