Google-ը ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ գործատուն
Շրջանավարտների համար աշխարհի ամենալավ գործատուն է ճանաչվել Google-ը: Այդ մասին վկայում են Universum ընկերության իրականացրած հետազոտության արդյունքները, գրում է lenta.ru-ն: Google-ը հաղթել է ինչպես գործնական, այնպես էլ ինժեներական կատեգորիաներում։
Բիզնեսին առնչվող մասնագիտություններով սովորածների համար գրավչության տեսանկյունից լավագույն եռյակում է հայտնվել նաև EY աուդիտորը (նախկին Ernst & Young) և ներդրումային Goldman Sachs բանկը:
Ինժեներական մասնագիտություններով շրջանավարտների համար երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են, համապատասխանաբար, Microsoft-ը և IBM-ը:
Բիզնես կատեգորիայի տասնյակում ներկայացված են հատկապես աուդիտորական ընկերությունները: Տասնյակում են ներառվել EY-ը, KPMG-ը, PricewaterhouseCoopers-ը, Deloitte-ը, ինչպես նաև Apple-ը Microsoft-ը, Coca-Cola-ն և Procter & Gamble-ը:
Ինչ վերաբերում է ինժեներական կատեգորիային, այնտեղ առաջատարների շարքերում կրկին հայտնվել է Apple-ը: Ցուցակում են ընդգրկվել նաև BMW-ն, Sony-ն, General Electric-ը, Siemens-ը և Intel-ը:










