Google Street View-ի «ամենամտահոգիչ» լուսանկարները

23:19 • 18.09.13

Անցյալ շաբաթ դաշնային վերաքննիչ դատարանը Google-ին հայտնել է, որ ընկերությունը ստիպված է դատարան գալ Street View-ի լուսանկարների պատճառով՝ անձնական տվյալների գաղտնիության խախտման մեղադրանքով, գրում է Business Insider-ը:


Google-ը պնդում է, որ  Street View-ի միջոցով հավաքագրվում են տվյալներ, որոնք հասանելի են ողջ հանրությանը: Այնուհանդերձ, հրապարակված լուսանկարներից ոմանք, ըստ աղբյուրի, իսկապես «մտահոգիչ են»: Սակայն ընկերությունը նշում է, որ պետք չէ առանձին կադրերից սխալ եզրահանգման գալ: Օրինակ՝ փողոցում ընկած ավանակն իրականում ուղղակի պառկած է, և նրա հետ ամեն ինչ կարգին է, քանի որ հաջորդ րոպեին նա ոտքի է կանգնել և հեռացել: 
 

Google Street View-ի «ամենամտահոգիչ» լուսանկարները