Hi tech-ի «տիրակալները». ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները (լուսանկարներ)
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի առաջատար եռյակում կա hi tech-ի միանգամից 2 «տիրակալ»՝ Microsoft-ի ու Oracle-ի հիմնադիրներ Բիլ Գեյթսն ու Լարի Էլիսոնը։
Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարների վարկանիշային աղյուսակը.
1. Բիլ Գեյթս
Ցուցակում Microsoft-ի 57-ամյա հիմնադիրը զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նրա կարողությունը գնահատվում է 72 մլրդ դոլար։
2. Լարի Էլիսոն
68-ամյա գործարարը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Oracle-ի գլխավոր տնօրենի կարողությունը գնահատվում է 41 մլրդ դոլար։
3. Ջեֆ Բեզոս
49-ամյա Բեզոսը զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Amazon.com-ի գլխավոր տնօրենի կարողությունը գնահատվել է 27.2 մլրդ դոլար։
4. Լարի Փեյջ
Google-ի գլխավոր տնօրենը զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։ 40-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 24.9 մլրդ դոլար։
5. Սերգեյ Բրին
Բրինը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։ Google X ենթաճյուղի 40-ամյա ղեկավարի կարողությունը կազմում է 24.4 մլրդ դոլար։
6. Մարկ Ցուկերբերգ
Facebook-ի տնօրենների խորհրդի նախագահն ու գլխավոր տնօրենը եզրափակում է լավագույն քսանյակը։ 29-ամյա Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 19 մլրդ դոլար։
7. Սթիվ Բալմեր
Microsoft-ի գլխավոր տնօրեն Բալմերը գտնվում է 21-րդ հորիզոնականում։ 57-ամյա գործարարի կարողությունը կազմում է 18 մլրդ դոլար։
8. Մայքլ Դել
Նա զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը։ Dell-ի 48-ամյա գլխավոր տնօրենի կարողությունը գնահատվել է 15.9 մլրդ դոլար։
9. Փոլ Ալեն
Forbes 400-ում 60-ամյա Ալենը զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։ Նրա կարողությունը գնահատվել է 15.8 մլրդ դոլար, որի մի մասը գալիս է Microsoft-ից, մյուս մասն էլ՝ մասնավոր ներդրումներից։
10. Չարլզ Էրգեն
Forbes 400-ում Էրգենը զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը։ Dish Network- ու Echostar-ի 60-ամյա գլխավոր տնօրենի կարողությունը կազմում է 12.4 մլրդ դոլար։




















