Էմիրություններում վաճառվում է ամենաթանկ մեքենան
Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան, որը պլատինից, մաքուր ոսկուց է ու ադամանդապատ, հայտնում է Gazeta.ru-ն:
Lamborghini Aventador LP 700-4-ը նախատեսվում է վաճառել 7,5 մլն ԱՄՆ դոլարով:
Ներկայում ամենաթանկ ավտոմեքենան կոչվելուն հավակնում է 1:8 մասշտաբներով փոքրացված` 500 կգ ոսկուց պատրաստված մի մեքենա: Այդ մանրակերտը նաև այլ ռեկորդների է հավակնում, ինչպիսիք են ամենաթանկ ապրանքանշան և միակ մեքենան, որ պատրաստված է կես տոննա ոսկուց:
Սպասվում էր, որ կանխավճար անող գնորդի հայտնվելու դեպքում դա կվերստեղծվի բնական մեծությամբ:










