Մարդկանց զգացած հազարավոր բույրերն իրականում 10 հիմնական տիպի են. հետազոտություն

14:46 • 19.09.13

Ամերիկացի գիտնականները պնդում են, թե մարդկանց զգացած հազարավոր բույրերը կարելի է դասակարգել ըստ տասը հիմնական տիպերի, հայտնում է BBC-ն:

 

Ըստ Պիցբուրգի համալսարանի գիտնականների` դրանք են` անուշաբույրը, փայտի/ձյութի հոտը, մրգայինը` ոչ ցիտրուսայինը, քիմիական հոտերը, անանուխինը, քաղցր հոտը, ադիբուդիինը, կիտրոնինը, սուր` պղպեղի հոտը, փտած նյութերինը:

 

Այս բաժանումներն արվել են համակարգչային միջամտությամբ, ըստ այն բանի, թե դրանք ինչ են հաղորդում աշխարհի մասին` վտանգ, սննդի հետ կապված մտահոգություն և այլն:


Նշվում է, որ սա տեսություն է և առաջիկայում կփորձարկվի ավելի բարդ բույրերի հիման վրա:
 

Մարդկանց զգացած հազարավոր բույրերն իրականում 10 հիմնական տիպի են. հետազոտություն