China Unicom-ում պատվիրվել է ավելի քան 100.000 նոր iPhone
Չինաստանի 2-րդ խոշոր բջջային օպերատոր China Unicom-ը հայտնել է, որ վերջերս ներկայացված iPhone 5S և 5C սմարթֆոնների նախնական պատվերների թիվը հասել է 100 հազարի։ Ընդ որում՝ ընկերությունը դեռ չի հայտարարել գնի մասին, գրում է vestifinance.ru-ն։
HSBC-ի վերլուծաբանների կարծիքով՝ չինական օպերատորների միջոցով վաճառքները, հատկապես China Mobile-ի միջոցով, կարող են օգնել Apple ընկերությանն ավելացնել եկամուտը Չինաստանում և արտադրանքի նկատմամբ գրավել այն գնորդների ուշադրությունը, որոնք վերջին շրջանում ավելի հաճախ են գնումներ անում մրցակիցներից։
Apple-ի մասնաբաժինը շուկայում կրճատվել է մինչև 5%, այն դեպքում, երբ Samsung-ի բաժինը՝ 18%-ով։ Apple-ն այժմ Չինաստանում սմարթֆոնների վաճառքի ծավալներով զբաղեցնում է միայն 7-րդ տեղը՝ առաջ թողնելով տեղական ընկերություններին՝ Lenovo Group և Huawei Technologies։
MarketWatch-ը նշում է, որ այսօր China Mobile-ը Չինաստանի խոշորագույն օպերատորն է, որի բաժանորդների թիվը հասնում է 700 մլն-ի։ China Unicom և China Telecom ընկերությունների բաժանորդների ընդհանուր թիվը մոտ 266 մլն է։










