Google ընկերությունը ներդրումներ կկատարի բժշկության ոլորտում

10:49 • 19.09.13

Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է California Life Co. (կամ պարզապես՝ Calico) բժշկական ընկերությունում խոշոր ներդրումներ անելու մասին, որի գործունեությունը կենտրոնացած է ծերացման և տարիքային հիվանդությունների հետ կապված խնդիրների վրա, գրում է vestifinance.ru-ն։

 

Հաղորդվում է, որ ընկերությունը կգլխավորի Apple և Genetech ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ Արթուր Լևինսոնը, որը նաև Google ընկերության ղեկավարության անդամ է։ Լևինսոնը կհամատեղի իր զբաղեցրած պաշտոնները նոր պաշտոնի հետ։

 

Google-ը չի հաղորդում, թե ինչ ծավալի միջոցներ են ներդրվել Calico-ում, սակայն նշում է, որ ծրագիրը դեռ զարգացման նախնական փուլում է գտնվում։
 

Google ընկերությունը ներդրումներ կկատարի բժշկության ոլորտում