GTA V տեսախաղը վաճառքի առաջին օրը 800 մլն դոլարի եկամուտ է ապահովել
Մեծ պահանջարկ վայելող Grand Theft Auto V տեսախաղի նոր տարբերակը, որը ներկայացվել է երեքշաբթի, համաշխարհային վաճառքի առաջին օրն ապահովել է 800 մլն դոլարի եկամուտ, հայտնում է Reuters-ը։
Ոլորտի վերլուծաբանների հաշվարկների համաձայն՝ 800 մլն դոլարը հավասար է խաղի 13-14 մլն օրինակի վաճառքին։
Տեսախաղն արժե 60 դոլար, և այն կարող են գնել միայն 17 տարին լրացած մարդիկ։ Նոր տեսախաղը ստեղծելու համար մասնագետները ծախսել են այս ոլորտի համար աստղաբաշխակուն գումար՝ 260 մլն դոլար։










