Մարսագնացը մեթանի հետքեր չի հայտնաբերել Կարմիր մոլորակում. ՆԱՍԱ
Curiosity մարսագնացից ստացված տվյալները վկայում են այն մասին, որ Կարմիր մոլորակի մթնոլորտում մեթանի հետքեր չկան, ինչի մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն։
Ինչպես նշում է Взгляд-ը, այս տեղեկությունը հակասում է նախկինում գիտնականների հնչեցրած այն պնդմանը, որ Մարսի մթնոլորտում մեթան կա, ինչը կարող է կենսաբանական ակտիվության ապացույց լինել։
ՆԱՍԱ-ն մանրամասնել է, որ Curiosity-ն անցած տարվա հոկտեմբերից մինչ այս տարվա հունիսը 6 անգամ անալիզի է ենթարկել մոլորակի մթնոլորտը, սակայն բոլոր դեպքերում էլ պատասխանը բացասական է եղել։
Մարսագնացը Կարմիր մոլորակում վայրէջք է կատարել անցած տարվա օգոստոսի 6-ին. դրա առաքելությունը տևելու է 2 տարի, և այդ ընթացքում սարքը պետք է փորձի Մարսի վրա կյանքի գոյության ապացույցներ գտնել։










