Ձեռքի շարժումներով կառավարվող նոութբուք է թողարկվել

00:42 • 20.09.13

Hewlett-Packard ընկերությունը ներկայացրել է 17 դյույմ անկյունագծով և ներկառուցված Leap Motion կարգավորիչ սարքով Envy 17 նոութբուքը, գրում է Lenta.ru-ն` The Verge-ին հղումով:


Leap Motion սարքահսկորդը թույլ է տալիս կառավարել համակարգիչը ձեռքերի և մատների շարժումներով: Սարքը շարժումները ընկալում է տեսախցիկների և լուսադիոդների միջոցով:


Leap Motion սարքով ներկառուցված Envy 17 նոութբուքը կարժենա 1050 դոլար: Այն կթողարկվի ալյումինե կորպուսով և հագեցած կլինի Intel Core i5 պրոցեսորով, սենսորային էկրանով և լուսավորվող ստեղնաշարով:
 

Ձեռքի շարժումներով կառավարվող նոութբուք է թողարկվել