Թուրքական խորհրդարանին Այա Սոֆիան դարձյալ մզկիթի վերածելու մասին առաջարկ է ներկայացվել
Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Յուսուֆ Խալաչօղլուն առաջարկել է որպես թանգարան գործող Այա Սոֆիա տաճարը դարձյալ մզկիթի վերածել։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, պատգամավոր Խալաչօղլուն համապատասխան օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան։
Ավելի վաղ մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն ևս թանգարանը մզկիթի վերածելու առաջարկությամբ էր հանդես եկել։
1453 թ.-ից ի վեր որպես մզկիթ ծառայած Այա Սոֆիան 1935թ.-ին վերածվել էր թանգարանի։










