Ջուլիան Ասանժը կարող է գտնվել Էկվադորի դեսպանատանը թեկուզ 30 տարի. Էկվադորի նախագահ

17:59 • 08.11.13

Մեծ Բրիտանիան խախտում է մարդու իրավունքները՝ ստիպելով Wikileaks կազմակերպության հիմնադրին մնալ Էկվադորի դեսպանատանը։ Նման կարծիք է հայտնել Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան, փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Presse-ին։

 

«Իրավիճակը բրիտանական իշխանությունների ձեռքում է։ Եթե անհրաժեշտ է, որ Ասանժը մնա դեսպանատանը 30 տարի, նա կմնա այնտեղ 30 տարի, սակայն Լոնդոնի նման վերաբերմունքը մարդու իրավունքների խախտում է»,-ընդգծել է երկրի ղեկավարը՝ նշելով, որ Ասանժը կարող է ապաստան փնտրել ցանկացած այլ երկրում։

 

«Շվեդ քննիչները, որոնք ցանկանում են հարցաքննել Ասանժին, կարող են առանց խոչընդոտի անել դա տեսակապի միջոցով»,- նշել է Կորեան։
 

Նշենք, որ Ասանժը թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը 2012-ի հունիսից։