Գերմանիայում կինը Ձմեռ Պապի շորերով բանկ է թալանել

21:48 • 08.11.13

Գերմանական Սաար դաշնային հողում կինը Նիկոլաուսի՝ գերմանական Ձմեռ Պապի հագուստով փորձել է 2 բանկ թալանել: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հայտարարել է Սաարբրյուքքեն քաղաքի ոստիկանությունը:


Առաջին հարձակումը կատարվել է Իլլինգեն կոմունայում գտնվող ֆինանսական հաստատության վրա, որտեղ բախում է տեղի ունեցել հաճախորդներից մեկի հետ: Իրարանցման ժամանակ կինը, ում դեմքը փակված էր դիմակով, կորցրել է թե′ գումարը, թե′ ատրճանակը:


Սակայն դրանից հետո նա հարձակում է գործել հարևան Էպպելբորնում գտնվող բանկի վրա, որն այս անգամ հաջողությամբ է ավարտվել նրա համար: Բանկը թալանելուց հետո կինն իր մեքենայով հեռացել է անհայտ ուղղությամբ:


Այլ մանրամասներ չեն նշվում: