Իրանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն Ժնևում եռակողմ հանդիպում կանցկացնեն
Իրանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն ծրագրում են Ժնևում եռակողմ հանդիպում անցկացնել, որպեսզի քննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Риа Новост-ին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ԵՄ միջազգային գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի վերջնական տեքստը: Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին ևս մտադիր է այցելել Ժնև՝ Իրանի և «վեցնյակի» բանակցություններին մասնակցելու համար:
Իրանական կողմը նաև չի բացառում, որ Ժնևում կարող է այդպես էլ համաձայնագիր չստորագրվել:
Միաժամանակ՝ հայտնի էր դարձել, որ Թեհրան կայցելի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն: Նոյեմբերի 11-ին նա կհանդիպի Իրանի ղեկավարության հետ:










