Հունաստանի նախկին ֆիննախարարը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ
Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յաննոս Պապանտոնիուն, որի օրոք երկիրը մուտք է գործել եվրոգոտի, մեղադրվում է 2000-2010-ի ընթացքում շուրջ 3 մլն եվրոյի չափով հարկերի վճարումից խուսափելու համար: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ Financial Times-ին հղումով, որն էլ մեջբերում է Աթենքի դատախազության հաղորդագրությունը:
Հայտարարությունն արվել է՝ Հունաստանի ֆինանսական ոստիկանության անցկացրած հետախուզության տվյալների համաձայն: Բոլոր փաստաթղթային արարողությունների իրականացումից հետո նախկին նախարարին և նրա կնոջը կարող է մեղադրանք առաջադրվել:
Ժնևի HSBC բանկում բացված 1.3 մլն եվրոյի հաշիվը՝ Պապանտոնիուի և նրա կնոջ անունով, Հունաստանին է փոխանցել Ֆրանսիայի նախկին ֆիննախարար Քրիստին Լագարդը, ով ներկա պահին գլխավորում է Միջազգային արժութային հիմնադրամը:










