Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Փարիզի Սպորտի պալատում

23:15 • 08.11.13

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հարավ-արևմտյան մասում գտնվող Սպորտի պալատում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 6 մարդ: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Ըստ France-Presse գործակալության՝ պայթյունը տեղի է ունեցել «1789. Բաստիլի սիրեկանները» ներկայացման փորձի ժամանակ:


Հաղորդվում է, որ պայթյունի պատճառ է դարձել հրավառության սարքերի բռնկումը: