Ֆիլադելֆիայի բնակչուհուն արգելել են 5 տարվա ընթացքում օգտվել Twitter-ից

17:19 • 08.11.13

Հետապնդման մեղադրանքից բացի, ԱՄՆ Ֆիլադելֆիայի արվարձանի բնակչուհուն արգելել են օգտվել Twitter սոցկայքից, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Դատարանն արգելել է 34-ամյա Սադիե Յանգին օգտվել միկրոբլոգից 5 տարվա ընթացքում: Իշխանությունները հաղորդում են, որ Յանգն օգտագործել է ստորացուցիչ արտահայտություններ՝ թվիթներ, իր երեխաների խնամքի հարցով հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև այդ գործով դատավորի, փաստաբանների, սոցիալական աշխատողների և խորթ ծնողների հասցեին:

 

Իր թվիթներից մեկում դատական վեճերից մեկ ամիս անց նա գրել է. «Ինչ-որ մեկը պետք է այդ բոլոր մարդկանց այցելի, կոտրի նրանց պատուհանները և կտրատի անվադողերը»:

 

Յանգն ընդունել է իր մեղքը: Նա դատապարտվել է 11,5 ամսվա բանտարկության և 3 տարի պայմանական ժամկետի: