Շանթ Հարությունյանին և ևս 6 մարդու մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը
Երևանի Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի ժամանակ ոստիկանության հետ բախման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից Շանթ Հարությունյանի, Տիգրան Պետրոսյանի, Հայկ Հարությունյանի, Դավիթ Մկրտչյանի, Սևակ Մնացականյանի Սևակ,Արեգ Պողոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով։ Այս մասին Tert.am–ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Ձերբակալվածներից մնացած 6-ը`Աշոտ Տերտերյանը, Մանուկ Հովիկյանը , Արման Մխիթարյանը, Մխիթար Մխիթարյանը, Հովհաննես Ղազարյանը և Վահե Մկրտչյանը ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի բախման հետևանքով բերման ենթարկված 38 քաղաքացիներից այսօր ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել 8–ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝ այդ անձինք են Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը, Անուշավան Գրիգորյանը և Մկրտիչ Հովհաննիսյանը։
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:










