Եմենում կարողացել են չեղյալ հայտարարել 9-ամյա աղջկա հարսանիքը

21:30 • 08.11.13

Եմենի Մարդու իրավունքների նախարարությունը հայտարարել է, որ գերատեսչության աշխատակիցներին հաջողվել է 9-ամյա աղջկա հորը համոզել, որպեսզի նա չամուսնացնի իր աղջկան: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հարսանիքը պետք է կայանար հինգշաբթի օրը:

Ըստ գերատեսչության տվյալների՝ Եմենում առաջին անգամ փորձել են կանխել անչափահաս աղջկա ամուսնությունը: