Սաուդյան Արաբիան մշտական ներկայացուցչություն է պահանջում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Սաուդյան Արաբիան մեղադրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Մերձավոր Արևելքի խնդիրները լուծելու անկարողության համար և մշտական ներկայացուցչություն պահանջել կառույցում, հայտնում է Обозреватель-ը:
ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ արքայազն Սաիդ ալ Հուսեին աս Սաուդի խոսքով՝ «արաբ ժողովրդին մշտական ներկայացուցչություն է անհրաժեշտ Անվտանգության խորհրդում»:
Հիշեցնենք, որ Գերագույն ասամբլեան հոկտեմբերի 17-ին Սաուդյան Արաբիային ոչ մշտական անդամ էր ընտրել, սակայն սաուդյան արտգործնախարար Սաուդ ալ Ֆեյսալը հայտարարել էր, որ իր թագավորությունը հրաժարվում է այդ տեղից։










