Տրանսպորտի սակագինը կթանկացնեն, ժողովուրդը կընդվզի. Արմեն Պողոսյան
Երևանում երթուղային տրանսպորտի սակագնի ձևավորման հարցում «Հայաստանի Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, ասաց, որը լավ բան չի կանխատեսում. քաղաքապետարանը կհաստատի տրանսպորտը թանկացնելու առաջարկը։
«Ես վատն եմ տեսնում, այսինքն՝ իրենց խոսքը կտանեն առաջ։ Քաղաքապետարանի տրանսպորտի սակագնի հարցով ստեղծված 36 հոգուց բաղկացած հանձնաժողովից միայն երկուսն են սպառողների շահերից հանդես գալիս, որից մեկը՝ ես եմ, էն էլ բացակա էի։ Կանխատեսելի է ընդվզումը ժողովրդի, իսկ թե ինչով կավարտվի չեմ կարող ասել»,- նա։
Արմեն Պողոսյանի խոսքով՝ այնպես են փորձում անել, որ 200 դրամի մասին խոսեն և վերջում 150 դրամի վրա համաձայնության գան, որպեսզի ցույց տան, թե դրական քայլ արեցին։
«Ուղևորահոսքի հաշվարկում կեղծիք կա, միջինը 24 ուղևոր մի ուղղության վրա է գնում, այսինքն՝ նրանք մի հատ էլ հետ են գալու, իսկ իրենց ցուցանիշներով 13 երթ է կատարելու։ Դրա ոչ բոլոր մասն է երևում, առյուծի բաժինը չի երևում, եթե խոսենք, արդեն ոչ թե բարձրացնելու մասին պետք է խոսեն, այլ նվազեցնելու»,- ասաց նա։










