Ադրբեջանական բանակի զինվորը վիրավորել է ծառայակցին

12:19 • 09.11.13

Ադրբեջանական բանակում զինված միջադեպ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Գեդաբեկի մոտ գտնվող զորամասերից մեկում։

 

Ադրբեջանական բանակի զինվոր Վյուսալ Ջաֆարովը վիրավորել է ծառայակից ընկերոջը՝ Մուհամեդալի Աբասովին։ Վերջինս հրազենային վիրավորում է ստացել սրտի շրջանում և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
 

Պաշտպանության նախարարությունը միջադեպը դեռևս չի մեկնաբանել։