Բակո Սահակյանը Մարտունիում մասնակցել է Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծմանը

16:15 • 09.11.13

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում մասնակցել է վերանորոգված Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման, գյուղի ակումբի և հանդիսությունների տան բացման հանդիսավոր արարողություններին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:


Բակո Սահակյանը կարևորել է գյուղական բնակավայրերում հոգևոր և մշակութային նման կառույցների առկայությունը, ինչն անհրաժեշտ պայման է բնականոն զարգացման համար:


ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել ծրագրերի իրականացմանն աջակցած բարերարներին՝ նշելով, որ նման առաքելությունը պահանջված է և պետք է լինի շարունակական:


Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: