Կալիֆոռնիայում 2 հայի ցմահ ազատազրկում է սպառնում սարսափելի գործողության համար

13:40 • 09.11.13

ԱՄՆ-ում 4 մարդու, այդ թվում երկու հայի՝ 34-ամյա Ռայան Գևորգյանին և 33-ամյա Նաոմի Գևորգյանին, մեղադրանք է ներկայացվել Հարավային Կալիֆոռնիայում նարկոլոգիական կենտրոնի սեփականատիրոջն առևանգելու, մարմնին այրվածքներ հասցնելու և նրա սեռական օրգանը կտրելու համար: Նրանք այդ քայլին են դիմել՝ համոզված լինելով, որ նա մեծ գումարներ է թաղել անապատում, հաղորդում է nbclosangeles.com-ը:

 

Գևորգյանները ձերբակալվել են ուրբաթ օրը, Ֆրեզնոյում: Նրանք կարող են դատապարտվել ցմահ բանտարկության:

 

Տուժողը Լաս Վեգաս էր մեկնել իր մի քանի ընկերների հետ երեկո անցկացնելու համար, որոնց մեջ է եղել նաև հանցագործներից մեկը: Վերջինս պատմել է իր ընկերներին, որ սեփականատերը չափազանց հարուստ է, և նրանք որոշել են առևանգել նրան ու թալանել:

 

Առևանգելուց չորս շաբաթ առաջ նրանք սկսել են հետևել նրան և նկատել, որ նա հաճախ է դեպի անապատ ուղևորվում: Նա այնտեղ էր գնում գործնական նպատակով, բայց հանցագործները կարծել են, որ նա գնում է մեծ գումարներ թաղելու համար:

 

Այնուհետև հանցագործներն առևանգել են տղամարդուն տանից իր սենյակակցուհու հետ և տարել նրանց անապատ: Նրանք կտրել են մարդու սեռական օրգանն ու տարել այն, որպեսզի տուժողը չկարողանա վերականգնել այն: