Կամբոջայում թռչնի գրիպի զոհերի թիվը հասել է 13-ի

23:59 • 09.11.13

Կամբոջայում թռչնի գրիպից մահացածների թիվը հասել է 13-ի: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով AP-ին:


Ինչպես տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը՝ վերջին մահացածը 10-ամյա տղա էր: Բացի այդ` այս տարվա ընթացքում գրանցվել է թռչնի գրիպով հիվանդանալու 21 դեպք:

 

Սա ամենաբարձր ցուցանիշն է 2003 թվականից հետո, երբ թռչնի գրիպը տարածում էր գտել: