Մեծ Բրիտանիայի հայտնի ամրոցներից մեկն իր դռներն է բացել այցելուների առաջ (լուսանկարներ)

11:26 • 09.11.13

Այսուհետ ցանկացողները կարող են տոմս գնել և այցելել Մեծ Բրիտանիայի Բերքշիր կոմսությունում գտնվող Հայքլեր ամրոցը, գրում է Daily Mail-ը:

 

Ընտանիքը, ում պատկանում է ամրոցը, որոշել է բացել իր դռները բոլոր ցանկացողների համար: Շքեղ ամառանոցի այցելուները հնարավորություն ունեն ուսումնասիրել հսկայական տարածքը՝ գեղեցիկ նախասրահից մինչև ճոխ հյուրասենյակը: Գլխավոր սրահը հիանալի հնարավորություններ է ընձեռում երգչախմբերի ելույթների համար: Պատերը զարդարում են թանկարժեք նկարները:

 

Հայքլերում մարդիկ բնակվել են մոտ 1300 տարի: 1700-ականներին հայտնվել են Քարնարվոն ընտանիքի մասին առաջին նշանները, որոնք լուրջ վերանորոգումներ են իրականացրել: Նրանք հին աղյուսե տունը վերածել են առանձնատան:

 

1848 թվականին Քարնարվոնի կոմսը հանձնարարում է Չարլզ Բերիին, որը կառուցել էր Վեսթմինսթերյան պալատը, վերանորոգել տարածքը: Նախագիծը տևում է 30 տարի, և ավարտվելուց հետո կալվածքը դառնում է 19-րդ դարի քաղաքական կյանքի կենտրոնը: Երեկույթների հյուրերն են դառնում երկրի առաջատար դեմքերը, նորարարներ, օդաչուներ, զինվորներ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այն դառնում է հիվանդանոց: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն կրկին վերածվում է սեփական տան:

Magnificent: The 50-foot-tall saloon has acoustics ideal for performances


History: The mansion was built by Sir Charles Barry, architect of the Palace of Westminster, in 1838

Upstairs-Downstairs: Visitors will be able to examine everything

Minute detail: The bedrooms - all 80 of them - each have their own design quirks

Many uses: During WWI, the manor was turned into a hospital for wounded soldiers in Flanders

Lived in: Current owners, Earl Geordie and Countess Fiona, live in the manor most of the year with their son

Grand: Every exquisitely-bound book on the shelves has been read

Gold: The columns of the library - like much of the castle - are decorated in gold

Peek inside: People can pay to see the entire castle, grounds and gardens with the top band ticket

Full: During filming, at least 90 crew members and the entire cast take over the manor

Decoration: Crests adorn the walls of the saloon, which is a focal point of the show, now in its fourth series