ԱՄՆ-ում ռեկորդային թվով դելֆին է ափ նետվել

14:25 • 09.11.13

Վերջին ամիսների ընթացքում ավելի քան 750 դելֆին է նետվել ԱՄՆ-ի ատլանտյան ափ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Դելֆինների ափ նետվելը ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում, սակայն այս տարի ԱՄՆ արևելյան ափին այդ թիվը մոտ 10 անգամ գերազանցել է միջին վիճակագրական տվյալները։

 

Համաձայն մասնագետների տվյալների՝ Նյու Յորքի և Ֆլորիդայի ափերին հուլիսի 1-ից նոյեմբերի 3-ը 753 դելֆին է նետվել։ Ենթադրվում է, որ նրանք ափ են նետվում վիրուսի պատճառով։

 

Դելֆինները հաճախ են ափ նետվում։ Դա հիմնականում տեղի է ունենում աշնան ամիսներին։ Մինչ այժմ գիտնականները չեն կարողանում հստակ պատասխանել, թե ինչը կարող է կետազգիների զանգվածային ինքնասպանության պատճառ դառնալ։


Որպես օրենք, երբ դելֆիններից մեկն ափ է նետվում, մյուսները փորձում են փրկել նրան և կիսում են նրա ճակատագիրը։