Բրիտանական արիստոկրատիայի փայլն ու թշվառությունը (տեսանյութ)

14:05 • 09.11.13

Մեծ Բրիտանիայում ճգնաժամի հետևանքները զգում են ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլև բարձր խավի ներկայացուցիչները: Որքան մեծ է տունը, այնքան շատ են ծախսերը: Եվ թեև տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, չի կարելի ասել, որ բոլոր դժվարությունները մնացել են անցյալում:

 

Russia Today ալիքի թղթակիցը զրուցել է բրիտանացի կոմսի հետ, ով հայտնվել է աղքատության շեմին:

 

«Ես գործազրկության նպաստ եմ ստանում: Մեկ անձի համար նախատեսված գումարով ես պետք է ապահովեմ երկուսին` ինձ և կնոջս: Ստացվում է, որ մենք ստանում ենք օրական 5 ֆունտ ստեռլինգ»,- ասում է կոմս Դեյվիդ Բրուդենել Բրյուսը:

 

Բոլորովին դա չես սպասում լսել կոմսից, ով Էյլսբերի մարկիզի տիտղոսի առաջին ժառանգորդն է, հայտնում է թղթակիցը: Կալվածքը պատկանել է ընտանիքին հազար տարի: Իսկ այժմ կոմսը լուրջ իրավական պայքար է մղում կալվածքի հիմնադրամի հոգաբարձուների հետ:

«Ես չունեմ գումար տունը ջեռուցելու համար: Տաք ջուր նույնպես չկա, այնպես որ երբ մենք ցանկանում ենք լոգանք ընդունել, գնում ենք հանրային բաղնիք»,- պատմում է կոմսը:

 

The Financial Times պարբերականը հաղորդում է, որ Գերագույն դատարանում կալվածքների հոգաբարձուների դեմ դատական հայցերի թիվը կրկնապատկվել է 2010-2012թթ., ինչը համընկնում է ֆինանսական ճգնաժամի հետ:

 

Այսօր Մեծ Բրիտանիայի հին կալվածքների մոտ 60%-ը բաց են հասարակության համար. այստեղ անցկացվում են տարբեր միջոցառումներ` հարսանիքներ, համաժողովներ, էքսկուրսիաներ և այլն: Եվ այս ամենը միայն լրացուցիչ եկամուտ ստանալու նպատակով: