Հավայան կղզիները կարող է դառնալ միասեռ ամուսնություններն օրինականացրած ԱՄՆ-ի 15-րդ նահանգը

14:36 • 09.11.13

Հավայան կղզիների խորհրդարանի ստորին պալատն օրենք է ընդունել, որով օրինականացվում են միասեռ ամուսնությունները: Նախաձեռնությանը կողմ է արտահայտվել 30 պատգամավոր, դեմ՝ 19-ը, գրում է rbc.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Մյուս շաբաթ փաստաթուղթը պետք է քննարկի Սենատը։ Միայն վերին պալատի հավանությանն արժանանալուց հետո այն ուժի մեջ կմտնի:

 

Նահանգապետ Նեյլ Աբերկրոմբին պատրաստակամություն է հայտնել ստորագրել օրենքը, երբ այն տրվի հաստատման:


Այդկերպ, Հավայան կղզիները կարող է դառնալ ԱՄՆ-ի 15-րդ նահանգը, որտեղ կթույլատրվեն միասեռականների ամուսնությունները: