Նոր iPad Air պլանշետն այրվել է Ավստրալիայի խանութում
Ամերիկյան Apple ընկերության նոր iPad Air պլանշետը պայթել է Ավստրալիայում` Vodafone օպերատորի խանութում: Այս մասին հայտնում է Обозреватель-ը:
Պլանշետի պայթյունը հրդեհի պատճառ է դարձել, որը հաջողվել է հանգցնել միայն հրշեջների օգնությամբ: Խանութից տարհանվել են այցելուները, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Խանութի աշխատակիցների խոսքով՝ կայծեր են սկսել հայտնվել սարքի լիցքավորման հատվածից, սակայն այդ փաստին ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Որոշ ժամանակ անց կայծերը տարածվել են ամբողջ պլանշետի վրա, իսկ խանութը լցվել է ծխով: Արդյունքում՝ iPad Air պլանշետից ոչինչ չի մնացել:
Apple ընկերության ներկայացուցիչները նշել են, որ առաջիկայում կայցելեն խանութ՝ պարզելու միջադեպի պաշտոնական պատճառը:










