Մոսկվայում այսօր կընտրեն մոլորակի ամենագեղեցիկ աղջկան (լուսանկարներ)
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այսօր կընտրեն մոլորակի ամենագեղեցիկ աղջկան։
Մոսկվայում «Միսս տիեզերք-2013» գեղեցկության մրցույթն անցկացվում է առաջին անգամ։ Այսօր կկայանա եզրափակիչը. թագի համար կպայքարի 16 աղջիկ։
Ինչպես նշում է top.rbc.ru-ն, բուքմեյքերներն արդեն խաղադրույքներ են ընդունում. ֆավորիտներն են Ֆիլիպինների, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։
Առաջին «Միսս տիեզերք»-ն անցկացվել է 1952թ.-ին Կալիֆոռնիայում, որում հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցիչը։










