ԱՄՆ իշխանությունները որոշել են կրճատել Սիրիայի ափերին ռազմածովային ներկայությունը
Միացյալ Նահանգները կրճատում է իր ռազմածովային ներկայությունը Սիրիայի ափերի մոտ։ Այս մասին հաղորդել են ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, տեղեկացնում է Взгляд-ը։
Նրանք նշել են, որ Պարսից ծոցի գոտին լքել է Nimitz ատոմային ավիակիրը, իսկ Միջերկրական ծովը՝ Gravely ականակիր նավը։
Պենտագոնի ներկայացուցիչների վկայությամբ՝ Nimitz-ն արդեն անցել է Սուեզի ջրանցքն ու Կարմիր ծովում է։
Վաշինգտոն նահանգի Էվերեթ նավահանգիստ նավը կվերադառնա մինչև Ծննդյան տոները։
ԱՄՆ ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում և Պարսից ծոցի տարածաշրջանում դիրքավորվել էին այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ցանկանում էր հրթիռային հարվածներ հասցնել Սիրիային։
Սակայն ռազմական այդ գործողությունները դադարեցվել էին նախագահ Բարաք Օբամայի որոշումից հետո։










