Սամարայում սափրագլուխները պարզապես շրջել են, հայերին վնաս չեն պատճառել
Սամարայի բնակիչ Դիանա Բեկնազարյանը «Արմնյուզ»-ին հայտնել է, որ մի քանի օր առաջ քաղաքում լուր է տարածվել, որ մի հայ բռնաբարել է 11 տարեկան ռուս աղջկա: Հետագայում դատաբժշկական փորձաքննության արդյունքում այդ լուրը հերքվել է, իսկ Սամարայում հայեր չեն տուժել, իրավիճակը հանգիստ է:
«Մի քանի խումբ «սկինհեդ» սենց դուբինկաներով ման էին գալիս, բայց շատ «միրնի» էր, ու «վսյո», բայց տենց «ստալկնավենյա» բան չի եղել, ուղղակի քաղաքի ծայրամասերում մի քանի տեղ շիշ են շպրտել»,- ասել է Դիանան։
Հերքվել են նաև լուրերը, թե քաղաք են ժամանելու հայ ազգայնականներ:
Հիշեցնենք, որ հայկական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Սամարայում սափրագլուխները ծեծում են հայերին, իսկ մեր հայրենակիցները թաքնվում են տներում:










