Թաիլանդում զբոսաշրջիկը մահացել է մերսման սեանսից հետո
Թաիլանդում ռուս զբոսաշրջիկը մահացել է մերսման սեանսից հետո։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, 37-ամյա տղամարդը սրտի նոպայով հիվանդանոց է տեղափոխվել անմիջապես մերսման սրահից, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Ինչպես տեղեկացնում են իրավապահ մարմինները, ռուս տղամարդը՝ կնոջ և որդու հետ, հանգստանալիս է եղել կղզում։
Կնոջ խոսքով՝ ավելի վաղ ամուսինը սրտի խնդիրներ է ունեցել և թաիլանդական մերսման ընթացքում ճնշմանը չի դիմացել։
Ոստիկանությունը փորձում է պարզել ողբերգության պատճառները։










